top of page

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են գերեվարված մեր հայրենակիցներին

Nov 20, 2022
1 min read

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողներին, այդ թվում նաև նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին։


ԿՄԽԿ ներկայացուցիչները տեսակցել են գերիներին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։ Ռազմագերիներն ու այլ պահվող անձինք հնարավորություն են ունեցել կապ հաստատել, ինչպես նաև նամակներ փոխանցել հարազատներին։


Մերի Գևորգյան

1/3084
bottom of page