Բալթյան երկրներն անջատվել են ռուսական էներգացանցից
Feb 9, 2025
1 min read

Լիտվան, Լատվիան և Էստոնիան փետրվարի 8-ին անջատվել են ռուսական էներգահամակարգից։ Փետրվարի 9-ի երեկոյան արդեն այս երկրները կմիանան Եվրոպական էներգամատակարարման ցանցին՝ Լեհաստանի միջոցով։ ՌԴ-ից էներգետիկ անկախություն ստանալու գործընթացը սկսվել էր տարիներ առաջ։ «Ռուսաստանն այլևս չի կարողանա էներգետիկ ռեսուրսներն օգտագործել որպես շանտաժի զենք։ Սա Եվրոպայի ազատության և միասնության հաղթանակն է»,- նախօրեին հայտնել էր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։




















