Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ժնեւում համաձայնագիր է ստորագրվել
- Elen Hovsepyan

- Mar 23, 2024
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր: Հայտնում են ԱԺ-ից:
2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:
Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման համար:




















