Ալեն Սիմոնյանը Ժնևում է
Mar 22, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ:




















