top of page

Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած են

Nov 20, 2022
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:


Արձանագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի լիազորությունները»:

 
 
1/3084
bottom of page