top of page

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ուղղությամբ․ մանրամասներ

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ։ Այդ մասին NEWS.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։


Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։


«Տրակտորիստին ոչինչ չի պատահել։ Կրակոցներից հետո տրակտորը հանել ենք այդ վայրից»,- պատմեց նա։


Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ հակառակորդը կրակել է 5 անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից։


«Մոտ 1 րոպեի չափով է եղել այդ կրակոցները։ Ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, չկային, առիթից օգտվել են։ Հիմա արդեն եկել են, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Լեռնիկ Ավանեսյանը։

 
 
1/3084
bottom of page