top of page

Մենք երբեք հայերին չենք լքի. Մակրոն

Nov 20, 2022
1 min read


Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնի հայերին և կշարունակի փնտրել ամուր խաղաղության համար լուծումներ։ Այդ մասին «Թվիթերում» գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում միջնորդությամբ չորեքշաբթի՝ ուշ գիշերին, Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը երկրորդն էր «Արևելյան գործընկերության» շրջանակներում։


«Մենք երբեք չենք լքի հայերին և միշտ կփորձենք գտնել ամուր խաղաղության համար լուծումներ։ Ես կոչ եմ անում, որպեսզի տոների օրերը (Նոր տարի, Սուրբ Ծնունդ - խմբ.) դառնան մարդասիրական ձեռքբերումների և խաղաղության հաստատման շրջան», - գրել է Մակրոնը՝ կցելով իր և Փաշինյանի ողջագուրման կարճ տեսանյութ։





 
 
1/3084
bottom of page