top of page

Արշալույս գյուղի գերեզմանատանը տեղադրվել է Մանվել Գրիգորյանի արձանը․ «Hraparak.am» (լուսանկար)

Nov 20, 2022
1 min read


Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Նրա հայրենի Արշալույս գյուղի գերեզմանատուն են մեկնել Գրիգորյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, գրում է «Hraparak.am»-ը։


Ըստ աղբյուրի՝ ի հիշատակ Գրիգորյանի՝ գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել։ Հենց այդ արձանի շուրջ էլ նրան ճանաչող անձինք ծաղիկներ են խոնարհել։ Մանվել Գրիգորյանի արձանը կերտել են նստած դիրքով․ մի ձեռքը դրված է ազդրին, մյուսը՝ բռունցք արված՝ կողքին, կարծես՝ հարվածում է։ Արձանն ամբողջությամբ սպիտակ է։



 
 
1/3084
bottom of page