ՄԻՊ-ի ՔՊ թեկնածուն՝ ԱԺ-ի քննարկումների կենտրոնում

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում Է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ ՄԻՊ պաշտոնում։ Նրան առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Քրիստինե Գրիգորյանը ծնունդով Սևան քաղաքից է, նա ունի ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ։
Նա 2021 թվականի ապրիլի 6-ից զբաղեցնում է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է նախարարի տեղակալ։
Նշենք, որ նա եղել է անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնող օրենքի նախագիծը Կառավարության անունից ներկայացնողը։ Որպես հարակից զեկուցող՝ նա կարևորել էր նշված օրինագծի ընդունումը, թեև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ կառույցներ խիստ դեմ էին նախագծի ընդունմանը։ Վերջիններս նշում էին, որ այդ նախագիծը ընդդիմությանը լռեցնելու հստակ փորձ է։
Այսպիսով, ՔՊ-ն փորձում է ՄԻՊ պաշտոնում տեղավորել իր սրտի թեկնածուին, որը չի խանգարի իշխանությանը։ Հիշեցնենք, որ հատկապես հետպատերազմյան շրջանում ՄԻՊ աշխատանքն առնվազն հունից հանում է իշխանությանը։ Արման Թաթոյանի ներկայացրած զեկույցները, որոնք վերաբերում են պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված անձանց, պարզապես սվիններով է ընդունվում իշխանության կողմից։ ՄԻՊ ներկայացրած զեկույցներում հստակ արձանագրվում է թշնամուց եղած դրական ազդակների բացակայությունը, մինչդեռ իշխանությունը դրական ազդակներից ու նոր հարաբերություններ կառուցելուց է խոսում։
Նարե Գևորգյան




















