Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին՝ ընդլայնելու տնտեսությունը և կառուցելու պայծառ ապագա. Փաուեր
- Elen Hovsepyan

- Apr 11, 2024
- 1 min read

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի միկրոբլոգում գրառում է արել՝ նշելով, թե Հայաստանին աջակցելու հանձնառությունը վերահաստատել է ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Անցյալ շաբաթ Բրյուսելում ես վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին, երբ նրանք խորացնում են իրենց ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում են իրենց տնտեսությունը և կառուցում պայծառ ապագա»,-գրել է Փաուերը։




















