top of page

ՔՊ-ականը խորհուրդ է տալիս հետևել Նիկոլ Փաշինյանի մտքերին

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը վստահեցնում է, թե իշխանությունը կորցնելուց մտահոգված չեն։

«Մենք իշխանության գալուց էլ, հիմա էլ, հետո էլ իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք։ Եթե 2026-ին ժողովուրդը կորոշի, որ մենք չենք լինելու՝ որևիցե բան չունենք վախենալու»,- լրագրողների հետ զրույցումա ասաց նա։

Ըստ նրա՝ բոլոր քաղաքացիները մտահոգ են, որովհետև երկրում տեղի են ունենում սահմանազատման գործընթացներ, երկրում տեղի են ունենում ջրհեղեղներ։

«Երեկ եմ Գյումրիից եկել, գյումրեցիներն էլ են մտահոգ, մենք փարատում ենք քաղաքացիների մտահոգությունները»,- ասաց նա։

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս են փարատում, երբ Ալիևը ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ է ներկայացնում՝ ՔՊ-ականը խորհուրդ տվեց հետևել Նիկոլ Փաշինյանի մտքերին։

bottom of page