Ուկրաինա ՆԱՏՕ զորքեր ուղարկելը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհայինի. Իտալիայի արտգործնանախար
Եթե ՆԱՏՕ զորքերը մտնեն Ուկրաինա, երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կարող է առաջանալ, RAI հեռուստաալիքին ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի միջազգային իրավունքը եւ ազատությունը, բայց մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ, մենք Կիեւին տալիս ենք բոլոր տեսակի ռազմական, տնտեսական եւ տեխնիկական գործիքներ, բայց պատերազմի մեջ մտնելն, իմ կարծիքով, սխալ է, եւ բոլոր իտալացիներն ու առողջ դատող մարդիկ դա չեն ցանկանում»,- ասել է Տայանին։
Իտալիայի արտգործնախարարը դրական է արտահայտվել արեւմտյան երկրների գործողությունների մասին Կարմիր ծովում եւ այլ տարածաշրջաններում։
«Մեր զինվորականները լավ են անում այն, ինչ անում են Կարմիր ծովում՝ պաշտպանելով մեր նավերը, նրանք լավ են գործում Լիբանանում, Աֆրիկայում եւ Իրաքում, նրանք խաղաղության եւ ազատության կրողներն են, մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ»,- ավելացրել է նա։
Comments