Սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում`
Մարտի 8-ի, 9-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Մարտի 10-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, մարտի 8-9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Եղանակը ՀՀ մարզերում
Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 19.4°C (1999թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան -11.0C (1985թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան 4.3°C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։




















