top of page

Մեմֆիսում պատրաստվում են մարդկանց Մարս մոլորակ ուղարկել՝ աշխարհի ամենամեծ սուպերհամակարգչի օգնությամբ

Jun 7, 2024
1 min read

Իլոն Մասկի X.AI ընկերությունը ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում կտեղակայի աշխարհի ամենամեծ սուպերհամակարգիչը։ Այդ մասին WREG հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Մեմֆիսի Առևտրի պալատի ղեկավար Թեդ Թաունսենդը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ X.AI ընկերության Gigafactory of Compute-ը՝ աշխարհի ամենամեծ սուպերհամակարգիչը, կտեղակայվի Մեմֆիսում։ Պատկերացրեք՝  հաշվողական ռեսուրս, որն անհրաժեշտ է մարդկանց Մարս ուղարկելու համար, և այն կհայտնվի այստեղ, Մեմֆիսում»,- ասել է նա։

Սուպերհամակարգիչն աշխատելու է Nvidia H100 գրաֆիկական պրոցեսորներով։ Այն նախատեսվում է տեղակայել գործարանում, որը նախկինում պատկանել է կենցաղային տեխնիկա արտադրող շվեդական Electrolux Group-ին:

Թաունսենդն ասել է, որ սուպերհամակարգիչը Մեմֆիսում տեղակայելու շուրջ բանակցությունները X.AI-ի հետ սկսվել են այս տարվա մարտին։ Ավելի վաղ էլ Մասկը հայտարարել էր, որ իր ստարտափը նախատեսում է սուպերհամակարգիչը գործարկել մինչև 2025 թվականի աշուն։

1/3084
bottom of page