Գիշերը վարչապետի կառավարական օդանավը վայրէջք չի իրականացրել
Dec 11, 2025
1 min read

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում, գրել է Նազելի Բաղդասարյանը
«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»:




















