top of page

Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 17
  • 1 min read
ree

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների գործընկեր Դավիդ Վան Վելի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ: 

«Նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելի հետ առանձնազրույցով»,- գրել է խոսնակը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդներում:

 
 
1/2481
bottom of page