top of page

Ջրանցքում խեղդված 16-ամյա տղան ջուրն է ընկել հովվի հետ, ով ևս մահացել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 hours ago
  • 1 min read

Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։

«Նյուզ»-ի տեղեկություններով, 16-ամյա տղան հովիվի հետ իրենց կենդանիների էր տարել արոտավայր։ Նրանք երկուսով ջուրն են ընկել երեկ Արագածավանի հատվածում, դիերը հայտնաբեվել են Շենիկի ջրանցքում։ Հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին, ժամը 22։04-ին ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։

1/2132
bottom of page