top of page

Փաշինյանը կմեկնաբանի, թե ինչու ՄԱԿ-ում «գերի» բառի փոխարեն այլ ձևակերպում տվեց․ Բաքոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 30
  • 1 min read
ree

Մենք Բաքվում պահվող գերիներ ունենք և գերիների հարցով կառավարության ղեկավարը, ԱԳ նախարարը, ինչպես նաև խորհրդարանը այս ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի մենք մեր գերիներին հետ վերադարձնենք հայրենիք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ՄԱԿ–ի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերի կամ ռազմագերի փոխարեն օգտագործեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձ» ձեւակերպումը, նա պատասխանեց. «Վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին, վստահ կարող եմ ասել, որ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք անպայման առաջինը կամ առաջիններից մեկը, բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների մասին։

Կան աշխատանքներ, որոնց հանրայնացնելը կարող է պրոցեսին վնասել։ Աշխատանքները չեն դադարում, բայց  100%  մեզնից չի կախված այդ հարցի լուծումը։ Ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը չի երևում»։

Հարցին, արդյոք վարչապետի խոսույթի փոփոխությունը հետքայլ է կամ ինչ-որ զիջում է, և եղել է պահանջ՝ չասել գերի կամ ռազմագերի, Բաքոյանն ասաց. «Ես տրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ տրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, որոնք պետք է վերադառնան Հայաստան, և որի մասին նաև վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է»։

 
 
1/2481
bottom of page