top of page

Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար․ կալանավորվածը Ադրբեջանից վերադարձված գերի է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար։ Կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին։ Բողոքը բերելուց 44 օր հետո։ Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։

Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։


ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը»։



 
 
1/2548
bottom of page