Մեծ Բրիտանիայում ծնվել են երեք ծնողների ԴՆԹ-ով երեխաներ
- Jul 17, 2025
- 1 min read

Մեծ Բրիտանիայում կատարված փորձի արդյունքում ծնվել են ութ առողջ երեխաներ, որոնք ունեն երեք ծնողներից ստացված ԴՆԹ-ներ, հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ ընթացակարգի իրականացման իրավունք ունեն այն կանայք, ովքեր ունեն ծանր հիվանդությունների զարգացման ռիսկ, մասնավորապես՝ միտոքոնդրիալ դիսֆունկցիա։ Երեխաների և նրանց ծնողների անունները չեն հրապարակվում, սակայն կանանցից մեկը նշել է, որ հիվանդության բեռի փոխարեն «զգացել է հույս, ուրախություն և խորին երախտագիտություն»։
Ինչպես հստակեցնում է CNN-ը, նորածիններն ունեն երեք մարդու ԴՆԹ՝ մոր ձվաբջիջը, հոր սերմնաբջիջները և դոնորի միտոքոնդրիումները։ Այս մեթոդի հաստատման համար պահանջվել է 2016 թվականի Մեծ Բրիտանիայի օրենսդրության փոփոխությունը ։
Ընդհանուր առմամբ, պրոցեդուրան անցել է 22 կին, սակայն հղիանալ կարողացել է նրանցից միայն յոթը։ Արդյունքում ծնվել է ութ երեխա, որոնցից հինգը՝ առանց ժառանգական հիվանդությունների նշանների։ Հաջողության ցուցանիշը կազմել է 36 տոկոս։




















