top of page

Թեժ հանդիպումների սպասումով․ Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է

Oct 8, 2025
1 min read

Իսպանիայի Սուպերգավաթի խաղացանկը հաստատվել է։ Մրցաշարը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Ալինմա» մարզադաշտում, եզրափակիչը նախատեսված է հունվարի 11-ին:

Կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հունվարի 7-ին, իսկ հունվարի 8-ին տեղի կունենա մադրիդյան դերբին՝ «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ»:

Անցյալ տարի մրցաշարը նույնպես տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի «Քինգ Աբդուլլա Սփորթս Սիթի» մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպման ժամանակ «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել է «Ռեալ Մադրիդին»: Խաղի ընթացքում «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից:

 
 
1/3084
bottom of page