top of page

Մեծ պատիվ է, որ պատասխանատու պաշտոնը վստահել եք ինձ. Գևորգ Պապոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 7, 2024
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստին առաջին անգամ մասնակցում էր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ 

Փաշինյանը շնորհավորեց նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ պաշտոններում վերընտրվելու կապակցությամբ։

«Ակնկալում եմ, որ երկու հանձնաժողովների նախագահները սերտորեն կաշխատեն ԱԺ-ի հետ»,- ասաց Փաշինյանը։

Գարեգին Բաղրամյանն ու Գեղամ Գևորգյանը շնորհակալություն հայտնեցին ևս մեկ անգամ իրենց վստահելու համար։

Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե մեծ պատիվ է, որ պատասխանատու պաշտոնը վստահել են իրեն։

«Կառավարության հետ ձեռնամուխ ենք լինելու մեր բոլոր առաջնահերթությունների լուծմանը»,- ասաց նախարարը։

bottom of page