top of page

ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐԱյսօր սիրելիի հետ համատեղ աշխատելուց մեծ հաճույք կստանաք: Կարեւոր չէ, թե ինչով կզբաղվեք, կարեւորը` միասին կլինեք:ՑԼԵՐԱյսօր սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան լավ կլինի, որ ձեզ կթվա, թե երազ եք տեսնում:ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԱյսօր սիրելին չի ցանկանա ձեզ միայնակ թողնել, քանի որ վստահ կլինի, որ ձեզ հետ ինչ-որ վատ բան կպատահի: Աշխատեք համոզել նրան, որ դուք հասուն եւ ինքնուրույն մարդ եք:ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԱյսօր տեխնիկան կդավաճանի ձեզ, եթե ցանկանաք դրա միջոցով կապ պահպանել սիրելիի հետ: Մեծ է հավանականությունը, որ այսօր պարզապես սիրելիի հետ չստացվի շփվելը:ԱՌՅՈՒԾՆԵՐԱյսօր սիրելին կցանկանա ձեզ ցուցադրել իր տաղանդները եւ ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս ներկայանա ձեզ:ԿՈՒՅՍԵՐԱյսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե արդյոք ցանկանում եք շարունակել սիրելիի հետ հարաբերությունները, թե ոչ: Եթե այո, ապա այսօր դրա ճիշտ ժամանակն է, իսկ եթե ոչ, ապա ավելի լավ է վերջակետ դնեք:ԿՇԵՌՔՆԵՐԱյսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ լինել լավատես: Դա կօգնի մի շարք հարցեր լուծել, որոնք առկա են ձեր անձնական կյանքում:ԿԱՐԻճՆԵՐԱյսօր ձեր եւ ձեր սիրելիի ջերմ զգացմունքները պետք է ուղղեք դեպի մեկ այլ արարած: Միասին զբաղվեք ինչ-որ մեկի խնամքով` երեխայի կամ ընտանի կենդանու:ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԱյսօր ամեն հարցում նախաձեռնող կլինեք դուք, իսկ ձեր սիրելին միայն կխորհի դրանց նպատակաուղղվածության մասին: Աստղերը հուշում են շատ շոկի չենթարկել սիրելիին:ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐԱյսօր ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա ձեր մտադրությունները, սակայն նա շատ կջանա եւ, ի վերջո, կհասնի իր ուզածին:ՋՐՀՈՍՆԵՐՍիրելիի հետ ձեր հարաբերությունները վերջին շրջանում նման են փակ աչքերով պարանի վրա քայլելուն: Արդյոք պարանը երկար կդիմանա...Ամեն ինչ ձեզանից է կախված:ՁԿՆԵՐԱյսօր ձեր սիրելին չի հասկանա տարրական բաներ, ինչը կարող է հունից հանել ձեզ: Սակայն մի շտապեք բարկանալ: Միգուցե դուք եք ամեն ինչ սխալ բացատրում նրան:

Աղբյուրը՝ Junona.org

1/1871
bottom of page