top of page

Պորտուգալիան 3:2 հաշվով հաղթել է Հունգարիային. Ռոնալդուն հավաքականում խփել է 141-րդ գոլը

Sep 10, 2025
1 min read

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Ազգերի լիգայի գործող գավաթակիր Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ Հունգարիայի ընտրանու նկատմամբ (3:2)։

Հունգարացիների կազմում դուբլ գրանցեց Էդգար Սևիկյանի թիմակից Բարնաբաշ Վարգան: Պորտուգալացիներից պատասխանեցին Բերնարդու Սիլվան, Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Կանսելուն:

Այսպիսով, այս խաղից հետո Պորտուգալիան անցկացրած երկու խաղերից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք և գլխավորում է F խումբը, որում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Հունգարիան երկու տուրերից հետո ունի ընդամենը 1 միավոր:

 
 
1/3084
bottom of page