top of page

Նոր մանրամասներ՝ Դավիթ Տոնոյանի գործով

Nov 20, 2022
1 min read


Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։


Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

 
 
1/3084
bottom of page