top of page

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։


«Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արտահանմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք ամերիկյան ԱԲ կարողություններին ավելի մեծ հասանելիության ապահովման և Հայաստանի՝ ամերիկյան թվային էկոհամակարգի հետ ավելի ավելի լայն ինտեգրման հնարավորությունները»,- նշել է նա։

 
 
bottom of page