Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Հուլիսի 16-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մինաս Վ.-ի վարած «Վոլվո» մակնիշի բեռնատարը, որը շահագործվում է հեղուկ գազ տեղափոխելու համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Սևանի թունելի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով երկաթե արգելապատնեշին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: