top of page

Վթար Արարատի մարզում. կա 2 զոհ

  • Aug 28, 2025
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի ու հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

 
 
1/2797
bottom of page