top of page

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ այս նոր փուլում. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ Լամմիին

Sep 6, 2025
1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դեյվիդ Լամմիին՝ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ:


 

«Շնորհակալություն, Դեյվիդ Լամմի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նվիրվածության և գործընկերության համար: 


 

Ինձ համար պատիվ էր միասին աշխատել հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։


 

Շնորհավորում եմ փոխվարչապետ և արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ այս նոր փուլում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը:

 
 
1/3084
bottom of page