top of page

Ձերբակալվել է Նաիրիի հանայնքապետի դեմ բողոքող ավագանու անդամը

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու նիստից հետո, 3 տասնյակից ավելի ոստիկաններ բռնի ուժով, ձեռքերը ոլորելով  բերման են ենթարկել ավագանու անդամ Արմեն Համբարձումյանին՝ տեղափոխելով Ոստիկանության Եղվարդի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին ասաց Քասախ գյուղի բնակիչներից մեկը։

Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանքի հիման վրա են բռնի ուժով բերման ենթարկել ավագանու անդամին, սակայն մեր զրուցակիցը վստահեցրեց, որ պատշաճ կարգով ոստիկանություն հրավիրելու դեպքում Արմեն Համբարձումյանը կներկայանար և բռնի ուժ գործադրելու կարիք չէր լինի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան մայրուղին՝ դժգոհություն հայտնելով Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման վերաբերյալ, որը պետք է հաստատվեր՝ ժամը 16։00-ին նախատեսված  ավագանու նիստում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում:

Comentarios


bottom of page