ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար
- Elen Hovsepyan

- Apr 15, 2024
- 1 min read

Գործող 25 կազմակերպություն եռամյա պայմանագրով ունի պատվեր ՊՆ-ից և ակնկալվում է՝ տարվա ընթացում այն կհասնի 29-ի. լրագրողների հետ հանդպմանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով ռազմարդյունաբերության ընթացիկ պատվերները։
Ըստ նրա՝ բացի այդ, այս պահին գործող 46 եռամյա պայմանագիր ունեն, որոնք կնքված են։
«Այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ՊՆ-ն հայաստանյան ընկերություններին և տարվա կտրվածքով ակնկալում ենք՝ 2024թ-ի ընթացքում 191 մլրդ դրամ կկազմի պատվերների քանակը»,-ասաց նա՝ նշելով, որ այս ամենն ամբողջական տվյալներ չեն։




















