top of page

«Արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը․ բարի գալուստ Ջեյ Լո»․ Արմեն Փամբուխչյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 2
  • 1 min read
ree

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:


15000*500=7,500,000


Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»:

 
 
1/2546
bottom of page