top of page

ՌԴ-ում գործարար Թաթուլովան, որը պատերազմի ժամանակ պաշտպանել է հայերին, օտարերկրյա գործակալ է համարվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 6, 2024
  • 1 min read

Գործարար Անաստասիա Թաթուլովան մտցվել է Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցուցակ, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Անաստասիա Թաթուլովան «ԱնդերՍոն» սրճարանների ցանցի հիմնադիրն է։ 2020-ից մինչեւ 2022թ. մայիս նա զբաղեցրել է փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանության գծով հանրային օմբուդսմենի պաշտոնը։ 2022թ. նոյեմբերին Թաթուլովան պատմել է մասշտաբային ստուգումների մասին «ԱնդերՍոնում»։ Մեկ տարի անց նա վաճառել է սրճարանների ցանցը «Վկուսվիլին»։

Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Թաթուլովան հետեւյալ բովանդակությամբ գրառում է արել սոցցանցերում. «Ինչո՞ւ մենք չենք միջամտում եւ չենք կանգնեցնում այս պատերազմը։ Եվ այո, ես հայերի կողմից եմ։ Իհարկե։ Թե՛ մտքերով, թե՛ փողերով, թե՛ ամեն ինչով»։ 

bottom of page