top of page

«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ»․ Արսեն Թորոսյան

Oct 1, 2025
1 min read

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում ի՞նչ է նշանակում հակահայ կամ ոչ հակահայ։ Մենք հանդիպել ենք ուրիշ երկրի նախարարի հետ և ես չեմ որոշում, այդ նախարարները ովքեր են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր և Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար, հակահայ դիրքորոշումներով հայտնի Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հանդիպման հետ կապված քննադատություններին։

«Հաշվի առնելով նորմալացման գործընթացը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև, մեր շատ պաշտոնյաներ իրար հետ շփվում են, տարբեր նախարարություններ, մենք նույնպես սկսել ենք շփումները, որոնք միգուցե հետագայում ինչ-որ արդյունք տան։ Սա առաջին հանդիպում է եղել, ըստ էության՝ քաղաքավարական։ Եթե կլինեն արդեն բովանդակային թեմաներ, այդ թվում, որոնք կարող են օգնել մեր քաղաքացիներին, Թուրքիայում, ինչ-որ հարցերում օգտակար լինելուն՝ դրանցով կզբաղվենք»,- մեկնաբանել է նախարարը։

Փաստորեն դուք հանդիպել եք մի մարդու հետ, ով ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ դիտարկել են լրագրողները։ «Իսկ Թուրքիայում ո՞վ չի ժխտում ցեղասպանությունը։ Կարո՞ղ եք ցանկ տալ, նրանց հետ միայն հանդիպենք»,- հակադարձել է Թորոսյանը։

 
 
1/3084
bottom of page