top of page

«Զանգեզուրի միջանցքի շրջանակներում արտաքին վերահսկողություն չի լինի». Ալիև

Jul 19, 2025
1 min read

Զանգեզուրի միջանցքի շրջանակներում Ադրբեջանի տարածքում չի լինի որևէ օտարերկրյա օպերատոր կամ որևէ այլ արտաքին վերահսկողություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցող գլոբալ մեդիա համաժողովին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը։

«Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը սպառնալիքի տակ կհայտնվի»,- նշել է Ալիևը։

 
 
1/3084
bottom of page