Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ, որոնք այսօր միլիարդների շրջանառություն ունեն․ Բագրատյան
- Elen Hovsepyan

- Jun 6, 2024
- 1 min read

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Սբ․ Աննա եկեղեցու բակում իր ելույթում անդրադարձավ հարկային համակարգին։
«Կա միկրոբիզնես, որտեղ վարձու աշխատող չկա՝ ժամագործը, կոշկակարը, տաքսիստը։ Սովորաբար աշխարհում վարվում են այսպես՝ գալիս լիցենզիա ես ստանում , գնում աշխատում ես, այլ հարկի հետ գործ չունես, գնա քո համար աշխատի։ Կա փոքր ու միջին բիզնիս, որտեղ կա արդեն վարձու աշխատուժ, օրինակ՝ գյուղացիական ֆերմերները։ Այս դեպքում վճարվում է շրջանառության հարկ՝ պետությունը գալիս գնահատում է շրջանառությունը և ասում է ՝ 5 տոկոս հարկ պետք է վճարես, ուրիշ այլ վճարի հետ գործ չունես։ Ընդդիմությունը համոզեց իշխանությանը, սա արվեց»,- ասաց Բագրատյանը։
Բագրատյանի խոսքով՝ առաջարկ է եղել, որ երկու տարով հանեն ԱԱՀ-ն։
«Այս հարցը քննարկվում էր և այդ ժամանակ իշխանության եկավ Փաշինյանը, որ անի ավերակ՝ տնտեսության ոլորտում։ Կամակոր, ոչինչ չհասկացող, հարկային մասնագետը մտնում է մոտը, ուզում է բառ ասի, էս մարդը կես ժամ խոսում է՝ հարկերից ոչինչ չիմանալով։ Մենք որպես ազգ առաջ գնանք այնքան, որքան խոսում ենք ու լսում։ Մեր ազգը իշխանության բերեց մեկի, որն ավելի շատ խոսում է, քան՝ լսում։ Եթե մարդն ավելի շատ խոսում, քան լսում, ուրեմն ոչինչ չի սովորում, պրակտիկան չի ավելացնում նրա գիտելիքները»,- ասաց Բագրատյանը։
Նա նշեց, որ Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ, որոնք այսօր միլիարդների շրջանառություն ունեն։
«Դրանց անունները լավ գիտեք, հաճախ սիրում են ասել՝ այլևս օլիգարխ չենք, միայն այս տարի նրանցից մեկի առևտրական շրջանառությունը կկազմի ավելի քան 10 մլդ դոլար, երբ նախկինների մասով խոսում էին՝ 400-500 մլդ-ի մասին։ Մարդը լինելով միլիարդատեր, ուզում է իր սեփական պիցցայանոցը բացել, չի « ղմշում» ուրիշի պիցցայանոցում 1000 դրամ փող վճարի՝ պիցցա ուտի»,- ասաց նա։




















