top of page

Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է

Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտը։

Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Նույն մայրուղու 110-147 կմ-ում երթևեկությունն արգելվում է ծանր բեռնատարների ու ավելի քան 22 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Commentaires


1/1770
bottom of page