Ստամբուլում խոշոր հրդեհ է․ 16 հոգի մահացել է, 7-ի վիճակն էլ ծայրահեղ ծանր է
Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող գիշերային ակումբում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է թուրքական NTV-ն, այս պահի դրությամբ մահացածները 16-ն են համարվում, թիվը կարող է աճել։
Վիրավորները, նախնական տվյալներով, 11-ն են, որոնցից 7-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Հրդեհի բռնկումը պատահականություն չի համարվում։ 5 հոգի է ձերբակալվել՝ գիշերային ակումբն այրելու կասկածանքով։
Comments