Թուրքիայում 147 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով
Թուրքիայի ոստիկանությունը 147 մարդու է ձերբակալել «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով՝ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա տվյալով՝ գործողությունն իրականացվել է Թուրքիայի 30 նահանգում։ Առգրավվել են զգալի քանակությամբ փաստաթղթեր և թվային կրիչներ, որոնք վերաբերում են ԻՊ գործունեությանը։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ անցած տարվա ապրիլի 1-ից մինչև այս տարվա մարտի 25-ը ԻՊ-ի դեմ իրականացվել է 1329 գործողություն, որոնց ընթացքում ձերբակալվել է 2919 մարդ՝ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության կասկածանքով: Նրանցից 692-ը կալանավորվել է դատական իշխանությունների որոշմամբ։