top of page

Վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն շահել է

Nov 20, 2022
1 min read

«Հրապարակ»-ը գրում է․


«Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ծնունդով աբովյանցի Ռոմանոս Պետրոսյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր ծննդավայր Աբովյանում ՔՊ-ի կրած պարտության հետ։ Դա իր անձնական պարտությունն է համարում։ Երկրորդ անգամ ՔՊ-ն չի կարողանում քաղաքը ԲՀԿ-ի ձեռքից վերցնել։ Երեկ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոսին կանչել է իր մոտ ու «նախշել» պարտության համար։ Եվ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն տարածեց, որ որոշել է բողոքարկել Աբովյանում ընտրությունների արդյունքներն ու վերահաշվարկ իրականացնել 25 տեղամասերում, որովհետեւ մեկ մանդատի պատճառով իրենք չեն կարողանում կոալիցիա կազմել «Հանրապետություն» կուսակցության հետ եւ իշխանություն ձեւավորել։


Հիշեցնենք․ Աբովյանում մասնակցում էր 4 ուժ՝ ԲՀԿ, ՔՊ, ՀՅԴ, «Հանրապետություն», ԲՀԿ-ն 46.1 տոկոս է հավաքել, ՀՅԴ-ն՝ 5.1, եւ կոալիցիայի դեպքում կստացվի 50 տոկոսից ավելի։ Իսկ ՔՊ-ի եւ «Հանրապետության» ձայները միասին 49 տոկոս են, եւ հիմա հույս ունեն վերահաշվարկով ավելացնել ՔՊ-ի կամ «Հանրապետության» ձայները։ Թեեւ ընտրությունների ժամանակ ՔՊ-ն որեւէ խախտում չի արձանագրել, հակառակը՝ մի բան էլ ընդդիմությունն էր պարբերաբար ահազանգում ՔՊ-ի կողմից ապօրինությունների, հանձնաժողովի ՔՊ-ական նախագահների կողմից ուղղորդումների, ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու մասին։ Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկը երեկ մեկնարկել է, ԿԸՀ անդամների ներկայությամբ 4 տեղամասում բացել են արկղերը եւ արդյունքում՝ ԲՀԿ-ի ձայները մի բան էլ ավելացել են, իսկ ՔՊ-ինը՝ պակասել»։

1/3084
bottom of page