top of page

«Շուտով կասեն՝ «եթե ձեր տնտեսությունը վարի գնա, Թուրքիան կգնի ձեր պարտատոմսերը»». Անի Սամսոնյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 31
  • 1 min read

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ շուտով կլինեն նաև այսպիսի հայտարարություններ.Եթե ռուսները սանկցիաներ կիրառեն և փակեն Հարավ-Կովկասյան երկաթգիծը, ապա թուրքերը կգան օգնության և մեզ համար կբացեն նաև Կարսի երկաթուղին:Եթե ռուսները սանկցիաներ կիրառեն և դադարեցնեն ատոմակայանի շահագործումը, մենք այն կտանք թուրքերին, թուրքերը դա կփակեն վերջապես, և Հայաստանը այդ ռսաստրկական գլխացավանքից կպրծնի:Եթե ռուսները ձեզ համար փակեն ԵԱՏՄ շուկան, Թուրքիան ձեզ համար կբացի իր մեգահզոր շուկաները:Եթե ռուսները կտրեն ձեր լույսը, Թուրքիան ձեզ լույս կտա:Եթե ռուսները չշահագործեն ձեր հանքերը, Թուրքիան կգնի բոլոր բաժնեմասերը:Եվ ընդհանրապես, եթե ձեր տնտեսությունը մի գիշերում վարի գնա, Թուրքիան կգնի ձեր պարտատոմսերը և ձեզ պարտքով փող կտա:Եթե հանեք Գյումրիի ռազմաբազան, Թուրքիան կմիջնորդի ԱՄՆ-ին, որ ՆԱՏՕ բազաները տեղափոխեն Շիրակ:Եթե հաջորդ անգամ Թուրքիայից Հայաստան դեսանտներ իջեցվեն, մեդիային և իշխանությանը առաջարկում եմ միանգամից այդ դեսանտին հարցնել` ինչքանով կարանք 29800 կմ քառակուսի տարածքով հողակտորը ծախենք Թուրքիային»:

1/2076
bottom of page