top of page

«Ռոսատոմ»-ն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են Կուրսկի ատոմակայանի անվտանգության հարցը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 10, 2024
  • 1 min read

Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած գործողությունների ֆոնին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի և  «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի միջև: Քննարկվել է Կուրսկի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու խնդիը։ Գրոսսին ընդգծել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանման կարևորությունը։

«Ռաֆայել Գրոսսին կարևորել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանումը, ատոմակայանի ֆիզիկական ամբողջականության ապահովումը»,- նշված է «Ռոսատոմի» հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկելու է Կուրսկի ատոմակայանի շուրջ իրավիճակը և միջազգային հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին։

1/2132
bottom of page