top of page

Ավտոմեքենայից հայհոյել են 15–ամյա տղայի հասցեին. 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 28
  • 1 min read
ree

Օգոստոսի 24-ին՝ ժամը 20.24-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա և 21-ամյա երկու եղբայր, խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենայից հայհոյանքներ են հնչեցրել 15-ամյա համագյուղացու հասցեին, ինչից հետո նրանց են միացել պատանու երկու եղբայրները, և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, նաև կողմերից մեկը քարեր էր նետել մյուս կողմի ուղղությամբ՝ խախտելով բնակավայրի անդորրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մասնակիցներից 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/2482
bottom of page