top of page

«Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 7, 2024
  • 1 min read
ree

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են՝ Արամ Ա Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը։

«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։

Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով»։

bottom of page