top of page

Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. 5 մարդ է զոհվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 10, 2024
  • 1 min read

Սանկտ Պետերբուրգում՝ Պոցելուևի կամրջի մոտ, ավտոբուսն ընկել է Մոյկա գետը։ Մինչ այդ՝ տրանսպորտային միջոցը բախվել է երկու ավտոմեքենայի։

Հարվածի հետևանքով՝ ավտոբուսը կոտրել է պատնեշն ու հայտնվել ջրում։

Փրկարարները մարդկանց դուրս են բերել ջրից։ Զոհվել է 5 մարդ։

Դժբախտ պատահարի պատճառը հայտնի չէ։

bottom of page