top of page

Viva-ի «RED» սակագնային պլանը մեծ պահանջարկ ունի բաժանորդների շրջանում. Մայրաքաղաքում նոր «RED»-գործընկեր է դարձել NetX-ը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 2 min read

Viva-ի «RED» սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձավ պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Viva-ի բաժանորդ և ընտրել ֆիքսված կապի հասանելիություն և թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի:

Viva-ի «RED» սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձավ պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Viva-ի բաժանորդ և ընտրել ֆիքսված կապի հասանելիություն և թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի: Մեկ տարի առաջ գործարկված հարթակն արդյունավետ լուծում է դարձել ժամանակն ու ռեսուրսները գնահատող, ֆինանսական տարբեր կարգավիճակներում գտնվող ընտանիքների համար: «RED»-ի հասանելիության վայրերում փաթեթի ակտիվացումը հնարավոր է կատարել վայրկյանների ընթացքում՝ բջջային հեռախոսով ուղարկվող USSD հրահանգով: Բաժանորդներն ունեն լայն հնարավորություն՝ Հայաստանի տարբեր մարզերում ֆիքսված ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող «RED»-գործընկերների և փաթեթների ընտրության հարցում: Կողմնորոշվելու և իրազեկվելու համար առկա են բոլոր հնարավորությունները (մանրամասների համար այցելել «RED»-ի էջ):

Կարճ ժամանակահատվածում մեծ պահանջարկ ձեռք բերած հարթակում բավականին խոսուն ձեռքբերումներ են արձանագրվել: 


Այս սակագնային պլանից օգտվելու պահանջարկն օրեցօր մեծանում է, Viva-ին միացող «RED»-գործընկերների թիվը՝ աճում: Ընդլայնվում է փաթեթի հասանելիության աշխարհագրությունը՝ «բոլորը մեկում» ծառայությունից օգտվելու հնարավորություն ստեղծելով նոր ընտանիքների համար:

Viva-ի բազմաֆունկցիոնալ, հարմար և ճկուն լուծումներ տրամադրող «RED»-հարթակին վերջերս միացել է ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող ևս մեկ ընկերություն՝ NetX-ը: Նոր «RED»-գործընկերն առայժմ ծածկույթ է ապահովում մայրաքաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների զգալի հատվածում՝ հետագայում ընդլայնվելու ծրագրերով: NetX-ն առաջարկում է ֆիքսված կապ՝ սկսած 300Մբթ/վ արագությունից, և ավելի քան 150 հեռուստաալիք:

Viva-ի «RED» սակագնային պլանը շատ կարճ ժամանակում դարձավ պահանջված այն ընտանիքների շրջանում, որոնք ցանկանում էին դառնալ Viva-ի բաժանորդ և ընտրել ֆիքսված կապի հասանելիություն և թվային հեռուստատեսություն առաջարկող մատակարարի:

Viva-ն և «RED»-գործընկերները ձեռքբերումներից հատկապես կարևորում են բաժանորդների գոհունակության ցուցանիշը: Դրան նպաստում է ոչ միայն ճիշտ գործիքակազմի ընտրությունը, այլև ծառայության մատուցման մեթոդները, մասնավորապես՝ բաժանորդին ընտրության հնարավորություն տալն ու փաթեթից օգտվելու հարմարավետությունը:

Մեկ տարվա ընթացքում Viva-ի «RED»-գործընկեր է դարձել ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող 4 ընկերություն (FNet, HouseNet, MegaNet, NetX): Ծառայությունն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) և մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում: «RED»-ի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

«Մեր գործընկերային ծրագրին միացող օպերատորները պարտավոր են բավարարել Viva-ի կողմից սահմանված պահանջները՝ տեխնիկական, տնտեսական և սպասարկման որակի չափանիշերը: Հարթակի բաց լինելն ապահովում է արդար մրցակցություն գործընկեր կազմակերպությունների և շուկայի մասնակիցների միջև և նպաստում է նրան, որ բոլոր խաղացողներն առաջնորդվեն հաճախորդի շահերով և ձգտեն հասնել աշխատանքի հնարավորինս բարձր մակարդակի` ի շահ բաժանորդի։ 2024 թվականի արդյունքները, ինչպես նաև բաժանորդների գոհունակության ինդեքսի աճի դինամիկան հաստատում են ընտրված մոդելի արդյունավետությունը։ Հաջողություն է գրանցել ոչ միայն հարթակը, որը գրավում է ավելի ու ավելի շատ գործընկերների, այլև «RED» սակագնային պլանը, որը դարձել է շուկայում ամենապահանջված կոնվերգենտ լուծումներից մեկը», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «Մենք շարունակելու ենք զարգացնել գործընկերային էկոհամակարգը՝ ընդլայնելով ինչպես ծրագրի մասնակիցների թիվը, այնպես էլ մեր ծառայությունների աշխարհագրությունը՝ մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները ավելի լավ բավարարելու համար», - ավելացրել է ընկերության գլխավոր տնօրենը։

«RED»-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում ենթակառուցվածքների ստեղծման և համաչափ զարգացման տեսանկյուններից: «RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետից, բջջային կապից, Kinodaran-ից, Иви օնլայն կինոթատրոնից և դիտել հետաքրքրությունների լայն շրջանակի բավարարող շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ևս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից:

bottom of page