top of page

«Փաշինյանի վերընտրվելը ցեղասպանությունից հետո ամենամեծ ողբերգությունը կլինի»․ Արա Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18
  • 1 min read
ree

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո մնա, դա կլինի Հայաստանի ողջ պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը ցեղասպանությունից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։«Իհարկե, նա (Փաշինյանը) վախենում էր, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ «Մի՛ քվեարկեք նրա օգտին»։ Եկեղեցին հասկանում է, որ չպետք է քվեարկել նրա օգտին։ Սա ողբերգություն կլինի հայ ժողովրդի համար։ Հայաստանի ողջ պատմության մեջ ամենավատ ողբերգությունը, որը երբևէ տեղի է ունեցել, բացի ցեղասպանությունից, իհարկե», - ասել է Աբրահամյանը։Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է քաջություն ունենա և ասի, որ հրաժարական է տալիս, «սա իսկապես խիզախ քայլ կլիներ»։

Միևնույն ժամանակ, խոսելով այն մասին, թե որքանով է դա հնարավոր, Աբրահամյանը նշել է, որ «երբեմն հրաշք տեղի է ունենում, գուցե հայ ժողովրդի համար նույնպես հրաշք լինի, նվեր»։

 
 
1/2482
bottom of page