top of page

ՌԴ Բրյանսկի մարզում կանգնեցրել են մեքենա, որը նման է եղել «Կրոկուսի» ահաբեկիչների մեքենային. ԶԼՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 23, 2024
  • 1 min read

Մեքենան, որը նման է եղել այն մեքենային, որից դուրս էին եկել «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկիչները, կանգնեցրել են Բրյանսկի մարզում, տեղեկացրել է РЕН ТВ-ն։

Նշվել է, որ մեքենայում գտնվող չորս մարդիկ փորձել են փախչել։ Երկուսին հաջողվել է բռնել։ Այժմ կասկածյալների հետ աշխատում են իրավապահները։ Առայժմ, սակայն, հնարավոր չէ պնդել, որ հենց նրանք են մասնակցել ահաբեկչությանը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Ավելի ուշ «Բազա» Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ սպիտակ «Ռենոն» տվերյան համարանիշներով, որով կարող էին փախչել ահաբեկիչները, կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ «Բազա»-ի տվյալներով՝ մեքենան կանգնեցվել է Նավլինսկի շրջանում, Ուկրաինայի սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։ Բռնվածների մասին տեղեկություն առայժմ չկա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Կրոկուսի» ահաբեկչության հետ կապված՝ Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Տվերի մարզի (69-րդ տարածաշրջան) Т 668 УН համարանիշով սպիտակ Renault։

bottom of page