top of page

«ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ալի՞ևն է, թե՞ Գևորգ Պապոյանը»․ Գեղամ Մանուկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով, նախարարն այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունից հետո միայն, նա կրկնել է Ալիևին․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարն ո՞վ է՝ Իլհամ Ալիևը՞, թե՞ Գևորգը Պապոյան։ Ալիևն այդ մասին հայտարարեց Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո, որից հետո Պապոյանը կրկնեց Ալիևին։ Ինչու այդ մասին չպետք է ՀՀ-ից իմանայինք։ Տպավորություն է, թե երկաթգծով գալու է, մտնի Իջևան. ո՛չ, ցորենը գալու է Վրաստան, հետո նոր Հայաստան»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այդկերպ հնարավոր էր բերել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից և այլն։

 
 
bottom of page