top of page

«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ վերադարձողների համար գործում է տեղեկատվական կետ

Nov 20, 2022
1 min read


Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։



Այդ նպատակով Միգրացիոն ծառայության կողմից պատրաստվել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։

 
 
1/3084
bottom of page